Խորհրդատվություն 2018-10-08T10:47:18+00:00

Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը (ՖՀԶՀ) ստեղծվել է 2004 թվականին` կենտրոնացնելով իր գործունեությունը միգրանտների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի շահերի և իրավունքների խթանման և պաշտպանության վրա: ՖՀԶՀ-ն նաև ակտիվորեն ներգրավված է Ֆրանկոֆոնիայի և շրջակա միջավայրի պահպանման հարցերում: Բոլոր ծրագրերը համապատասխանում են եվրոպական և միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և հայկական իշխանությունների առաջնահերթություններին:

Իր ստեղծումից ի վեր Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում միգրանտների վերադարձի և վերաինտեգրման հարցերում: Համարվում է ոչ պետական խոշոր կառույցներից մեկը Հայաստանում: Ավելի քան մեկ տասնամյակ ՖՀԶՀ-ն եղել է Ֆրանսիայից վերադարձող միգրանտների սոցիալական և տնտեսական վերաինտեգրումն իրականացնող միակ կառույցը: Միգրացիայի վերաբերյալ մեր փորձագիտական գիտելիքները ոչ միայն տեսական գիտելիքներ են, այլ նաև հմուտ փորձագիտություն` հիմնված ձեռք բերված գիտելիքների և գործնական իրողությունների վրա:

Եթե դուք հուսալի գործընկեր եք փնտրում, ով կնախագծի առաջարկներ,  կիրականացնի ոլորտային գնահատում, կմշակի ձեր քաղաքականության փաստաթղթերը, կգնահատի և կմշակի ձեր գործիքակազմը, ճանապարհային քարտեզները և ձեռնարկները, ապա մեր կարողությունները լիովին համապատասխանում են ձեր սպասումներին: