Հայերեն ժեստերի լեզվի իրավական ճանաչում 2017-07-31T15:09:42+00:00

Project Description

Իրականացնող կազմակերպություն` Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ

Ծրագրի Տևողությունը` 3 ամիս

Ծրագրի իրականացման վայրը` Երևան, ՀՀ

Ծրագրի նկարագրություն`

Հայաստանը 19 երկրների կառավարությունների շրջանում ունի հաշմանդամության մասին համապարփակ օրենք։ Մենք նաև ունենք հաշմանդամության վերաբերյալ ազգային գործողության ծրագիր, որը ընդունվել է 2009 թվականին աշխարհի 29 կառավարությունների հետ միասին։ Այնուամենայնիվ, մանրակրկիտ քննություն է անհրաժեշտ չափանիշների ճշգրիտ բովանդակության և լուսաբանման համար։

Հայաստանը միացել է մարդու իրավունքներին առընչվող միջազգային ավելի քան 50 պայմանագրերին և ստորագրել է՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին միջազգային կոնվենցիա և  լրացուցիչ արձանագրություն, մարդկանց բռնի կերպով անհետացման պահպանության միջազգային կոնվենցիա և  լրացուցիչ արձանագրություն՝ միջազգային դաշնագրի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վերաբերյալ, որոնք ներկայումս վավերացման գործընթացի տարբեր փուլերում են:

Չնայած Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներ ապահովելու համար  ազգային օրենսդրությունում կատարված առաջընթացին, ժեստերի լեզուն չի ճանաչվում որպես «լեզու» և  ներառական դպրոցներում և այլ կրթական հաստատություններում չկան բավարար թարգմանիչներ/վերապատրաստված մասնագետներ։ Ծրագրի նպատակն է, մշակել օրենսդրական առաջարկություններ՝ ուղղված ժեստերի լեզվի ճանաչմանը և Հայաստանում խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց հավասար իրավունքների ապահովմանը։